Նորություններ

25.12.2023

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի արդյունքները

Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ կայացել է ԵՏԲԽ նիստը՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ: 

Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը:

ԵՏԲԽ նիստում հաստատվել են 2024–2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղեցույցները։

ԵՏԲԽ անդամները քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում 2022-2023 թվականների ընթացքում արգելքների վերացման և բացառումների ու սահմանափակումների նվազեցման հետ կապված իրավիճակը։

Հաստատվել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2024 թվականի հիմնական ուղղությունները:

ԵՏԲԽ-ն ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդին է վերապահել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում ենթակառուցվածքի գործողությունները վերահսկելու լիազորությունները։

Հաստատվել է ԵԱՏՄ երկրների բնական մենաշնորհների ոլորտի մերձեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկը։

Միության երկրների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։

ԵՏԲԽ նիստի շրջանակներում ստորագրվել է Միության և նրա անդամ պետությունների միջև, մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, մյուս կողմից, ազատ առևտրի համաձայնագիրը:https://eec.eaeunion.org/news/eaes-i-iran-sozdayut-polnoformatnuyu-zonu-svobodnoy-torgovli/