Նորություններ

25.05.2023 (Обновлено: 05.06.2023 16:53)

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի նիստի արդյունքները

Ընդունվել է ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների փաթեթը՝ 3-րդ Մեծ Արձանագրությունը: Դրա հիմնական նպատակն է իրավակիրառ պրակտիկայի ընթացքում հայտնաբերված իրավական կարգավորման բացերի վերացումը, Միության մասին պայմանագրում օգտագործվող եզրութաբանության հստակեցումը, Միության մարմիններին տեխնիկական կարգավորման, բուսասանիտարական միջոցների, Միությանը կից դիտորդ պետության կարգավիճակի, պետական գնումների մասով մի շարք լիազորություններ վերապահելը։

Պետությունների ղեկավարներին ներկայացվել են 2022 թվականին Ռազմավարություն-2025-ի իրականացման արդյունքները:

Ընդունվել է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը՝ արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում ֆինանսական աջակցության մասով։ Համատեղ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցությունն իրականացվելու է միջազգային և ազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրվող վարկերի և փոխառությունների տոկոսադրույքների սուբսիդավորման հաշվին, դրանց ցանկը կսահմանի ԵՏՀ Խորհուրդը։

Պետությունների ղեկավարներին ներկայացվել է 2022 թվականին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման զեկույցը։ Համաշխարհային առևտրի և ներդրումների դանդաղման ֆոնին ԵԱՏՄ պետությունների համար զգալիորեն մեծացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան և մերձավորարևելյան տարածաշրջանների առևտրատնտեսական գործընկերների կարևորությունը. Միության արտաքին առևտրային շրջանառությունում աճել է Չինաստանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի և այլ երկրների տեսակարար կշիռը։

Գերագույն խորհուրդը հավանություն է տվել զբոսաշրջության, օդերևութաբանության, մարկշեյդերական գործի, գույքի գնահատման, շինարարության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում ազատականացման պլանների իրականացման պարտադիր կատարման ենթակա զեկույցին։ Այն ներկայացնում է ազատականացման խնդիրները, ներառյալ կարգավորման բովանդակային համարժեքության, վարչական համագործակցությունը չափանիշները, և դրանց լուծման ուղիները։


ԵԱՏՄ-ն պատրաստվում է ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների էլեկտրոնային ձևով տրամադրմանը:


ԵՏԲԽ-ի նիստում ստորագրված ամփոփիչ ակտերի ցանկ

1. Որոշում «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»:

2. Արձանագրություն 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրման մասով փոփոխություններ կատարելու մասին:

3. Որոշում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին»:

4. Արձանագրություն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին:

5. Արձանագրություն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին («3-րդ Մեծ Արձանագրություն)»:

6. Կարգադրություն «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան տեղեկատվության ներկայացնելու մասին (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 20 հավելված)»:

7. Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի N 1 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» (ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների հաստատում):

8. Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի N 1 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» (մաքսային գործառնություններ):

9. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման պլանների իրականացման մասին»:

10. Որոշում «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 112 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»:

11. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2021-2022 թվականներին Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մշտադիտարկման արդյունքների մասին»:

12. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի N 7 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

13. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին»: