Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստել է Եվրասիական տնտեսական միության դեղագրքի ստեղծման մեթոդական ուղեցույցների և դեղերի որակի վերահսկողության այլ փաստաթղթերի հրատարակությունը։
Ուղեցույցները մշակվել են Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կողմից՝ անդամ պետությունների դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգի շրջանակներում, որը սահմանում է ԵԱՏՄ Դեղագրքի մոդելն ու մշակման սկզբունքները։
Հրատարակված փաստաթղթերը թույլ են տալիս ապահովել Միության դեղագրքի հոդվածների մշակման միասնական մոտեցումներ, ինչպես նաև ներկայացնում են Հանձնաժողովի ակտերով նախատեսված դեղերի սպեցիֆիկացիաների և որակին առնչվող նորմատիվ փաստաթղթերի տեքստերի նախապատրաստման և շարադրման գործնական հանձնարարականներ:
Գիրքը էլեկտրոնային տարբերակով տեղադրված է Հանձնաժողովի կայքում: