Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Փոփոխվել է Մսի և մսամթերքի մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը
Փոփոխվել է Մսի և մսամթերքի մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը
12.11.2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Մաքսային միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 034/2013) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում կատարվող փոփոխությունները:
Ծրագրից հանվել է ինը դիրք Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից համապատասխան ստանդարտների մշակման կապակցությամբ:
Հետաձգվել են 42 ստանդարտի մշակման վերջնաժամկետները՝ Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից ստանդարտացման ազգային պլանների արդիականացման կապակցությամբ, և մեկ ստանդարտի՝ մշակման մասնակիցների առաջարկների հիման վրա դրա նախագծի լրամշակման անհրաժեշտության պատճառով:
Բացի այդ, Ծրագիրը լրացվել է մեկ դիրքով՝ 54047-2010 ԳՕՍՏ Ռ-ի հիման վրա մսամթերքի դիսպերսության որոշման մեթոդի համար ԳՕՍՏ մշակելու վերաբերյալ: