Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հունիսի 18-ի որոշմամբ կետային փոփոխություններ են կատարվել «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/ 2011) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում:
Ծրագիրը լրացվել է անխափան էներգասնուցման համակարգերի (UPS) և բաշխման ու կառավարման ցածրավոլտ ապարատուրայի հինգ նոր միջպետական ստանդարտով Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի ստանդարտների արդիական տարբերակների հիման վրա: Մշակող է նշանակվել Ռուսաստանի Դաշնությունը:
Ճշգրտվել է նաև Ծրագրում նախկինում ներառված մի շարք միջպետական ստանդարտների մշակման վերջնաժամկետը, որոնց պատասխանատու մշակողներն են Բելառուսի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։
Կոլեգիայի որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։