Փոփոխվել են ուղևորների մաքսային հայտարարագրի լրացման կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել Ուղևորների մաքսային հայտարարագրի լրացման կանոններում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ անմաքս ներմուծման նորմերի գերազանցմամբ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքերի համար։ 

Նախատեսվում է, որ անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը, քաշը և (կամ) քանակը գերազանցում է ներմուծման նորմերը՝ առանց մաքսատուրք վճարելու հայտարարագրելիս ուղևորի հայտարարագրում պետք է նշվեն տեղեկություններ ֆիզիկական անձի կողմից ներմուծվող բոլոր ապրանքների մասին (բացառությամբ ուղևորության ընթացքում իր մոտ առկա օգտագործված իրերի):

Այս մոտեցումը թույլ կտա ապահովել առավելագույն ճշգրտություն անմաքս ներմուծման նորմերին համապատասխանող ապրանքներն առանձնացնելու և վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկելիս հաշվի չառնելու համար։