Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բակիտժան Սագինտաևը քննարկել են ԵԱՏՄ հետագա զարգացման հեռանկարները

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին։

Պետության ղեկավարը լսել է ԵՏՀ գործունեության գերակա ուղղությունների մասին զեկույցը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներկայիս վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։

Կասիմ Ժոմարտ Տոկաևը նաև տեղեկացվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, որը կկայանա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում։