Նորություններ

28.04.2022 (Обновлено: 08.04.2022 10:25)

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքը քննարկել են Տեմիրբեկ Ասանբեկովը և Ղրղզստանի էներգետիկայի նախարար Դոսկուլ Բեկմուրզաևը

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովի մարտի 25-ին Բիշքեկ կատարած աշխատանքային այցով ավարտվեց անդամ պետությունների էներգետիկայի նախարարների հետ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցերի քննարկմանը նվիրված հանդիպումների շարքը։

Բանակցությունների ընթացքում կայացել է կառուցողական մտքերի փոխանակում Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծում առկա տարաձայնությունների, այդ թվում՝ ղրղզական կողմի համար զգայուն՝ ոչ խտրական հիմունքներով ԵԱՏՄ-ի տարածք երրորդ երկրներից գազի տեղափոխման և մատակարարման հարցի շուրջ։

Նախարարները նաև քննարկել են 2022 թվականի մայիսին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի նախապատրաստումը, որտեղ առանցքային թեմաներից մեկը լինելու են էներգետիկ շուկաների ստեղծման հարցերը։

Հանդիպման արդյունքներով Տեմիրբեկ Ասանբեկովը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացմանը ներդրած նշանակալի ավանդի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհակալական նամակ է հանձնել Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացուցչին։