Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7206
13 Նոյեմբեր 2025
«Եվրասիական էներգետիկ քաղաքականությունը» մենագրությունը՝ Արզիբեկ Կոժոշրի խմբագրությամբ, ճանաչվել է տարվա տնտեսական գիրք
«Եվրասիական տնտեսական քաղաքականությունը» մենագրությունը ստացել է «Տարվա տնտեսական գիրք-2025» մրցանակը: Պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 11-ին Կրեմլի պետական պալատում՝ 10-րդ Համառուսաստանյան տնտեսական ժողովի, Ռուսաստանի ազատ տնտեսական համայնքի հոբելենական համագումարի շրջանակներում, որը նվիրված էր այդ կազմակերպության 260-ամյալին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հեղինակների կոլեկտիվի կողմից՝ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի ընդհանուր խմբագրությամբ նախապատրաստված գիրքը դարձել է լավագույնը «Ւնտեգրացիոն գործընթացներ. զարգացման հեռանկարները» անվանակարգում: Մենագրությունում ուսումնասիրվում է ԵԱՏՄ շրջանակներում միասնական էներգետիկ քաղաքականության ձևավորումն ու զարգացումը: «Ստացված բարձր գնահատականը խոսում է եվրասիական տնտեսական օրակարգի նկատմամբ աճող հետաքրքրության, ուսումնասիրության մակարդակի ճանաչման մասին», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: «Տարվա տնտեսական գիրքը» հանրային մրցանակը հիմնադրվել է «Ռուսաստանի ազատ տնտեսական համայնք» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության կողմից: Մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 2018 թվականից: Նոյեմբերի 11-ին Ռուսաստանում նշվում է Տնտեսագետի օրը, որը հիմնադրվել է ՌԴ կառավարության որոշմամբ 2015 թվականին: Միջոցառումը 2025 թվականին միավորել է ավելի քան 3.5 հազ. մասնակից Ռուսաստանից և մի շարք օտարերկրյա պետություններից:
13 Նոյեմբեր 2025
«Հնգյակի» երկրները շարունակում են աշխատել էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների ստեղծման ուղղությամբ
Նոյեմբերի 12-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ ԵՏՀ կոլեգիային առընթեր Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կայացած նիստի ընթացքում «հնգյակի» երկրների պրոֆիլային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալների հետ քննարկվել են նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը, ինչպես նաև Միության գազի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները: Խորհրդատվական կոմիտեի անդամները կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի մնացած չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ, կարևորել դրանց վերաբերյալ վերջնական որոշումների հրատապ ընդունման անհրաժեշտությունը: «ԵԱՏՄ շրջանակներում նավթային ոլորտում համագործակցության խորացումն այսօր անդամ պետությունների էներգետիկ անվտանգության ապահովման շրջանակներում գերակա ուղղություններից մեկն է», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը նաև հայտնել են կառուցողական երկխոսություն վարելու պատրաստականության մասին և նախանշել Մինչև 2030 թվականը Միության գազի ընդհանուր շուկայի զարգացան պլանի և ԵԱՏՄ իրավունքում փոփոխություններ կատարելու առաջակների նախապատրաստման և համաձայնեցման հետագա քայները:
13 Նոյեմբեր 2025
Անդրեյ Սլեպնյով. «ԵԱՏՄ-ն և Չինաստանը շարունակում են երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջադեմ նախագծի ներդրումը»
Այսպես է հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարը Անդրեյ Սլեպնյով Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրագործման հարցերով համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում: «Երկաթուղային տրանսպորտով ապրանքների մատակարարման ժամկետների կրճատման, վարչական խոչընդոտների վերացման և բիզնեսի ծախսերի նվազեցման առանցքային պայմաններից մեկը էլեկտրոնային տրանսպորտային և ապրանքաուղեկից փաստաթղթերին անցումը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացել են ռուսական կողմի խորհրդակցությունները Չինաստանի երկաթուղիների ներկայացուցիչների հետ, որոնց նպատակն է, ըստ Անդրեյ Սլեպնյովի, բոլոր անհրաժեշտ պայմանների վերջնական համաձայնեցումը Անթուղթ տեխնոլոգիայով փորձնական փոխադրումների իրականացման դեպքում փոխգործակցության կարգի և Անթուղթ տեխնոլոգիակով փոխադրումների իրականացման մասին համաձայնագրի վերջնական ստորագրումը: «Ակնկալում ենք, որ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ՉԺՀ-ում կավարտվենմինչև ընթացիր տարվա ավարտը: Նաև հուսով ենք, որ ամենամոտ առաջիկայում ստորագրման համար պատրաստ կլինի Ղազախստանի հետ նույնանման փաստաթղթերի փաթեթը», — նշել է ԵՏՀ առևտրի բլոկի ղեկավարը:
13 Նոյեմբեր 2025
Արզիբեկ Կոժոշև. «Երկաթուղային տրանսպորտը ԵԱՏՄ տարանցիկ ներուժի իրականացման հիմքերից մեկն է»
Երկաթուղային տրանսպորտի զարգացման ժամանակակից միտումները և նոր լոգիստիկ լուծումները, ենթակառուցվածքային զարգացումը և նորարարությունները քննարկել են ԵԸՀ և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային խորհրդատվական կոմիտեի (ԱՓԽԽ) 5-րդ համատեղ կլոր սեղանի մասնակիցները: Միջոցառումն անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում: «Երկաթուղային տրանսպորտը մնում է մեր երկրների ինտեգրման առանցքային տարրը և ԵԱՏՄ տարանցիկ ներուժի իրականացման հիմքը: Այսօր մեջ առջև խնդիր է դրված ոչ միայն հարմարվել նոր մարտահրավերներին, այլև ակտիվորեն ձևավորել Միության տրանսպորտային համակարգի ապագան», — ողջույնի խոսքում նշել է էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը: Միջոցաումը միավորել է Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինների, երկաթուղային վարչակազմերի, լոգիստիկ ընկերությունների, գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների: Եվրասիական տարածաշրջանի առաջատար տրանսպորտալոգիստիկ ընկերությունների ներկայացուցիչները՝ ներառյալ ՕՏԼԿ ԵՌԱ-ն, FESCO-ն, «Դելո» ԸԽ-ի և այլն, քննարկել են մատակարարումների շղթաների հետ կապված իրավիճակը, կոնտեյներային փոխադրումների հեռանկարները և մուլտիմոդալ լոգիստիկայի զարգացումը: Հատուկ ուշադրություն են դարձրել թվային փոխակերպման պայմաններում տրանսպորտային ոլորտի համար կադրերի նախապատրաստման հարցերին: Միջոցառման արդյունքների հիման վրա ընդունվել է համատեղ կոմյունիկե, որում կլոր սեղանի մասնակիցներն արձանագրել են՝ - տրանսպորտալոգիստիկ գործընթացների թվայնացման արագացման. - ԵԱՏՄ տարանցիկ ներուժի ամրապնդման համար ենթակառուցվածքի զարգացման. - նորմատիվ բազայի ներդաշնակեցման և նորարարական լուծումների ներդրման. - տրանսպորտային համակարգի զարգացման առանցքային ուղղություններով ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համակարգման ուժեղացման անհրաժեշտությունը: Միջոցառումը նման ձևաչափով անցկացվում է 2021 թվականից և կարևոր հարթակ է դարձել ԵԱՏՄ երկրների իշխանության մարմինների, երկաթուղային վարչակազմերի և գործարար համայնքի միջև երկխոսության համար, նպաստելով եվրասիական տարածքում երկաթուղային տրանսպորտի զարգացման համաձայնեցված մոտեցումների մշակմանը:
13 Նոյեմբեր 2025
ԵՏՀ-ում քննարկել են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի համաձայնեցված քաղաքականության իրականացումը
Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում ամփոփվել են Ռազմավարություն-2025-ի պրոֆիլային միջոցառումների իրականացման հնգամյա ժամանակահատվածի արդյունքները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշել է. «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտուն համագործակցությունը հասել է սկզբունքորեն նոր մակարդակին: Առաջին անգամ ընդունվել է Միության երկրների համատեղ գործողությունների ծրագիրը, որ ժամանակին և անհրաժեշտ քայլ էր ԵԱՏՄ շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության հուսալի մեխանիզմի ձևավորման համար: Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքների մասին Եվրասիական միջկառավարական խորհուրդը նախատեսվում է տեղեկացնել 2026 թվականի առաջին կիսամյակին»: Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են մինչև 2030 թվականն անդամ պետությունների համատեղ գործողությունների նոր ծրագիրը, որի նախագիծը կներկայացվի կառավարությունների ղեկավարների հաստատմանը մյուս տարի: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ծրագիրը նախատեսում է հասարակական կազմակերպությունների և բիզնեսի ակտիվ մասնակցություն, ինչը թույլ կտա ապահովել ընդհանուր սպառողական շուկայի զարգացման համալիր և հավասարակշռված մոտեցում: Նիստի մասնակիցները վերահաստատել են ոլորտային համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը, համաձայնեցրել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի 2026 թվականի տեղեկատվական աշխատանքի թեմատիկան և քննարկել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության նախաձեռնությունը ապրանքների վրա և դրանց վաճառքի վայրերում ոչ նորմատիվ լեքսիկայի և անբարեբարո պատկերների օգտագործումը սահմանափակելու մասին: Միության պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է Հանձնաժողովի կոլեգիային առընթեր անդամ պետությունների կողմից պրֆիլային ոլորտում համաձայնեցված քաղաքականությունն իրականացնելու հարցերով առաջարկությունների, հանձնարարականների նախապատրաստման և խորհրդատվությունների անցկացման համար: Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ պետական մարմինների, բիզնեսի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդատվական կոմիտեի նախագահն է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:
12 Նոյեմբեր 2025
Ամփոփվել են ԵՏՀ 5-րդ Սպարտակիադայի արդյունքները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ 5-րդ Սպարտակիադայի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է չեմպիոններին և ոսկե մեդալներ հանձնել: Ընդամենը 2025 թվականի Սպարտակիադայի մրցումներին մասնակցել են ԵՏՀ ավելի քան 300 աշխատակիցներ և պաշտոնատար անձինք՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ներկայացուցիչներ: Ոսկի է վերցրել 20-ից 60 տարեկան տարիքի 106 մարդ: Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված էր 26 մարզաձև, այդ թվում՝ մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, մեծ թենիս, կրոս, պարանի ձգում, շախմատ, շաշկի, սեղմում, ձգում, բազկամարտ, մարզաքարերով սպորտը և այլն։ Երկու ոսկի մեդալ 100 մ վազքում հաջողության համար և մինի ֆուտբոլի մրցաշարում բլոկի թիմի կազմում գրանցված հաղթանակի համար, ինչպես նաև բրոնզե մեդալ՝ ձգումներում երրորդ տեղի համար ստացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը: Ոսկին բիլյարդի մրցաշարում և բրոնզը՝ մինի ֆուտբոլում վերցրել է Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Ձգումների մրցումներում առաջին տեղը ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովինն է: Արծաթը 3 կմ կրոսում՝ Հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի ակտիվում: ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը երրորդ տեղն է գրավել մեծ թենիսի մրցումներում: Տարբեր մարզաձևերում ոսկե մեդալների ամենամեծ թիվը (չորսը) ԵՏՀ աշխատակից Դմիտրի Բելովի մոտ է: Երեքական ոսկի՝ Ալինա Կարիմովայի, Դարյա Մելնիկի, Նուրտայ Մուսուրալիևի, Մաքսիմ Նատալչենկոյի, Սերգեյ Պանկովի և Ուլան Չոլպոնբաևի մոտ: Ընդհանուր թիմային մրցաշարում անվիճելի հաղթող է ճանաչվել էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի բլոկը, որը նվաճել է 44 մեդալ, որից 20-ը՝ ոսկե։ Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ նախարար Արզիբեկ Կոժոշևին հանձնել է Հանձնաժողովի 5-րդ Սպարտակիադայի հաղթողի գավաթը։
12 Նոյեմբեր 2025
Անդրեյ Սլեպնյով. «ԵԱՏՄ — ՉԺՀ համատեղ հանձնաժողովում առաջարկվել են փոխադարձ առևտրի օրակարգի առանցքային հարցերով լուծումներ»
Նոյեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և ՉԺՀ առևտրի փոխնախարար Յան Դունի համանախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Նշվել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում որակական տեղաշարժ է տեղի ունեցել կողմերի առևտրատնտեսական շփումների կառուցվածքում և ուղղություններում: Այս պայմաններում հատկապես կարևոր է ջանքերը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք կարող են նպաստել հետագա հավասարակշռված զարգացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ցածր ածխածնային զարգացման ոլորտի ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ մշտական երկխոսություն հաստատելու և կլիմայական կարգավորման մեխանիզմների կատարելագործման հետ կապված առևտրային խոչընդոտների ռիսկերի համահարթեցման մասին, այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքում ածխածնային հետքի հաշվարկով: ԵԱՏՄ պետություններն ու Չինաստանը կձգտեն բարձրացնել մատակարարումների շղթաների կայունությունը և դիմակայել ԱՀԿ կանոնների հետ անհամատեղելի առևտրային սահմանափակող միջոցներին: «Կողմերը կարևորել են բազմակողմ առևտրային համակարգը, որը բաց, կայուն և կանխատեսելի հիմք է ապահովել համաշխարհային տնտեսության գործունեության համար», — ասել է Անդրեյ Սլեպնյովը: Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունն ընդգծել է ՉԺՀ և ԵԱՏՄ միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման զգալի ներուժը, որը հիմնված է համատեղ ջանքերի վրա: Նա նշել է, որ 2024 թվականի ապրիլին կայացած Համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստից հետո դրվել է Համաձայնագրի իրականացման էլ ավելի մեծ արդյունքների հասնելու նպատակը, և ընդլայնվել են փոխգործակցության ոլորտները: «2024 թվականին գրանցվել է փոխադարձ առևտրի ծավալի ռեկորդ: Իսկ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր, ըստ մեր վիճակագրության, ապրանքաշրջանառությունն արդեն կազմել է 228.38 մլրդ դոլար», — հայտնել է Յան Դունը: Կողմերն արձանագրել են «Մեկ գոտի — մեկ ճանապարհ» նախաձեռնության և ԵԱՏՄ զուգակցման վերաբերյալ երկխոսություն հաստատելու պատրաստականություն համագործակցության ուղղություններով համատեղ գործողություններ մշակելու համար: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել CIFER համակարգում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանք արտահանողներին գրանցման վերաբերյալ համատեղ սեմինար և ՍԲՍ միջոցների կիրառման մասով խորհրդակցություններ անցկացնելու մասով: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնյովը, սա կնպաստի չինական շուկա անասնաբուծության արտադրանքի մուտքի ընդլայնմանը և արտահանվող բուսական արտադրանքի տեսականու ավելացմանը (աշնանացան ցորեն և գարի, ցորենի թեփ, կանճրակի սերմ, ակվամշակույթի արտադրանքը և այլն): Կողմերը համաձայնեցրել են մաքսային համագործակցության հարցերով ենթակոմիտեի նիստի անցկացումը, ի թիվս այլնի, նավիգացիոն կապարակնիքների կիրառման և մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի քննարկման համար: Նախատեսված է դեղագործության, ներքին շուկայի պաշտպանության, պետգնումների և մրցակցության, էլեկտրոնային առևտրի, «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի զարգացման ոլորտներում փոխգործակցությանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված երկխոսություն: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են նախապատրաստել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի արդիականացման տարբերակը:
12 Նոյեմբեր 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը նոյեմբերի 12-ին ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի փոխնախարար Յան Դունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության արդյունքներն ու հեռանկարները: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ԵԱՏՄ պետությունների առանցքային առևտրատնտեսական գործընկերն է: 2024 թվականի արդյունքներով փոխադարձ առևտրում նոր ռեկորդային մակարդակ է գրանցվել՝ 291 մլրդ դոլար: ՉԺՀ բաժինը կազմել է երրորդ երկրների հետ Միության ընդհանուր ապրանքաշրջանառության 35%», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Այսօր ԵՏՀ հարթակում կայացել է ԵԱՏՄ — Չինաստան համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստը, որտեղ նշվել է Համաձայնագրի իրականացման պլանի հաջորդ կատարումը: Կողմերը եզրահանգման են եկել ճանապարհային քարտեզի թարմացման անհրաժեշտության մասին: Այս ուղղությամբ աշխատանքը նախատեսվում է սկսել ամենամոտ ապագայում: «Անհրաժեշտ եմ համարում ճանապարհային քարտեզը լցնել հետակա ոլորտների ստանդարտների ներդաշնակեցման և ընթացակարգերի պարզեցման կոնկրետ միջոցներով», — նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը: Հանդիպման արդյունքում կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվեն առևտրի հետագա աճը, տնտեսական երկխոսության կայուն զարգացումը և ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ-ի բիզնեսի համար բարենպաստ պայմանները: ԵԱՏՄ-Չինաստան համատեղ հանձնաժողովը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2018 թվականին ստորագրված Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի 12.1-ին հոդվածին համապատասխան: Համատեղ հանձնաժողովի համանախագահներն են ԵՏՆ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և ՉԺՀ առևտրի փոխնախարար Յան Դունը:
Ցուցադրել ավելին