ԵՏՀ Կոլեգիան փոփոխել է օծանելիքակոսմետիկական արտադրանքի ստանդարտների ցանկերը
18.07.2023
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերում:
Ստանդարտների ցանկերը լրացվել են 20 միջպետական ստանդարտով: Այդ թվում՝ ISO և EN ստանդարտների հինգ «հին» տարբերակները փոխարինվել են նոր տարբերակներով: Բացի այդ, ցանկերում ներառվել ՝է 15 ստանդարտ, որոնք հետագայում թույլ կտան գնահատել օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգությունը՝ հիմք ընդունելով կոսմետիկական բաղադրիչների թունաբանական ցուցանիշների վերլուծությունը՝ առանց կենդանիների վրա փորձարկման: