Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շի ընկույզների, շորեայի ընկույզների, սալային ընկույզների, հնդկական գարցինիայի սերմերի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 1207 99 960 1) և հնդկական մանգիֆերայի (մանգոյի) պտուղների կորիզների և դրանց միջուկների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 1212 99 950 1) նկատմամբ մաքսային արժեքի 0%-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր սահմանելու մասին:
«Այս միջոցն ուղղված է էկզոտիկ հումք վերամշակող, արդյունաբերության յուղաճարպային, հրուշակեղենի և կոսմետիկական ոլորտներում օգտագործվող մասնագիտացված ճարպերի, ստեարինների, համարժեքների և կակաոյի յուղի փոխարինիչների արտադրություն իրականացնող ձեռնարկություններին աջակցելուն», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրոն Վահագն Ղազարյանը: