Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգի ստանդարտների արդիականացված ցանկերը:
Ստանդարտների ցանկում, որոնք կամավոր հիմունքներով կիրառելու արդյունքումապահովվում է տեխկանոնակարգի պահպանումը, առկա է 139 փաստաթուղթ (որոնցից 29-ը նոր են): Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխկանոնակարգի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկում՝ 141 (43-ը նոր են):
Փորձարարական լաբորատորիաների ժամանակին հավատարմագրման նպատակով՝ հաշվի առնելով ցանկերում առաջին անգամ ընդգրկված ստանդարտներն ու մեթոդիկաները, ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո:
Բացի այդ, ԵՏՀ Կոլեգիան կետային փոփոխություններ է կատարել «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» ստանդարտների ցանկերում: Մասնավորապես, ԳՕՍՏ 12.4.310-2016 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Հատուկ հագուստ աշխատողներին նավթի ու նավթամթերքի ազդեցությունից պաշտպանելու համար: Տեխնիկական պահանջներ» միջպետական ստանդարտը փոխարինվել է իր թարմացված տարբերակով՝ ԳՕՍՏ 12.4.310-2020: Այս փաստաթուղթն արդեն գործողության մեջ է դրվել:
Ստանդարտների ցանկերը մշակվել են ԵՏՀ-ի կողմից Միության երկրների պետական մարմինների հետ համատեղ, փորձագետների և բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությանբ և հաշվի են առնում, այդ թվում, ԵԱՏՄ անդամ պետություններում մշակակված և գործողության մեջ դրված միջպետական ստանդարտների նոր վարկածները։