Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ կոլեգիան զրոյացրել է ֆերոնիոբիումի նկատմամբ կիրառվող ներմուծման մաքսատուրքերը
ԵՏՀ կոլեգիան զրոյացրել է ֆերոնիոբիումի նկատմամբ կիրառվող ներմուծման մաքսատուրքերը
20.01.2026
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել ֆեռոնիոբիումի նկատմամբ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7202 93 000 0 ծածկագիր) մինչև 2028 թվականի փետրվարի 29-ը ներառյալ մաքսային արժեքի 0% չափով ներմուծման մաքսատուրք սահմանելու մասին:
«Նշված ֆեռոհամահալվածքը լայնորեն օգտագործվում է հատուկ նշանակության բարձրորակ պողպատների արտադրությունում և սուր դեֆիցիտային հումք է: Մաքսասակագնային կարգավորման հավանություն ստացած միջոցը թույլ կտա նվազեցնել ներքին շուկայում առկա հումքի դեֆիցիտը, բարձրացնելով հայրենական արտադրանքի մրցունակությունը և ավելացնելով Եվրասիական տնտեսական միությունում մետաղագլոցվածք արտադրողների կարողությունների բեռնվածքը», — ընդգծել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:
Նա պարզաբանել է, որ ֆեռոնիոբիումը կրակադիմացկուն և չժանգոտվող պողպատներին ավելացնելու դեպքում նպաստում է ճկունությանը և կոռոզիոն կայունությանը: Իսկ կառուցվածքային պողպատներին ավելացման դեպքում բարելավում է եռակցելիությունը, ուժեղացնում ամրությունը և բարձրացնում նույնպես ճկունությունը:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
ԵՏՀ կոլեգիայի 2023 թվականի նոյեմբերի 14-ի N 156 որոշմանը համապատասխան՝ 2023 թվականի դեկտեմբերից 20-ը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ֆեռոնիոբիումի նկատմամբ արդել կիրառվել է մաքսային արժեքի 0% չափով ներմուծման մաքսատուրքի ժամանակավոր դրույքաչափ: