Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունների նախագծին:
Փաստաթուղթը սահմանում է Միության արտաքին փոխգործակցության առաջիկա տարվա գերակայությունները, վեկտորները և գործնական խնդիրները: Միջազգային գործունեության արդիական գերակայությունները և նոր դրայվերներն ուղղված են «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում նշված ռազմավարական նպատակի՝ ԵԱՏՄ-ի՝ որպես միջազգային ասպարեզում տնտեսական ձգողականության բևեռի գործունեության ապահովման իրականացմանը:
Նախագծում արտացոլված է Միության միջազգային օրակարգի ամբողջ շրջանակը, որը տարեց տարի հետևողականորեն ընդլայնվում է: Հիմնական ուշադրությունը դարձվել է ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, երրորդ երկրների հետ երկխոսության զարգացմանը, ինչպես նաև գլոբալ տնտեսական հարթակներում ԵԱՏՄ անդամ պետությունների շահերի առաջմղմանը:
ԵԱՏՄ միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունները կհաստատվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից: