Նորություններ

29.04.2022 (Обновлено: 08.04.2022 12:07)

ԵՏՀ Կոլեգիան ողջունել է Բելառուսում սոցիալապես կարևոր ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման հնարավորությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի մարտի 29 որոշմամբ Բելառուսի Հանրապետության հետ համաձայնեցվել է սոցիալապես կարևոր ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը մինչև 2022 թվականի հունիսի 29-ը։

Սոցիալապես կարևոր՝ կարգավորվող ապրանքների ցանկը որոշվել է Բելառուսի Հանրապետության Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի «Սոցիալապես կարևոր ապրանքների գների կարգավորման մասին» N 79 որոշմամբ։ Դրանում ներառվել են, այդ թվում, հնդկաձավարը, մարգարինը, աղը, շաքարը, պահածոները, խնձորները, մսից կիսապատրաստվածքների առանձին տեսակները, կաթը, կարագը և այլ ապրանքներ։

ԵՏՀ Կոլեգիայի՝ Բելառուսի Հանրապետությունում գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու մասին որոշումն ուղղված է ներքին շուկայում իրավիճակի կայունացմանը և սոցիալապես կարևոր ապրանքների նկատմամբ գնային սպեկուլյացիաներ թույլ չտալուն։

Ավելի վաղ Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչությունը ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինների մասնակցությամբ խորհրդատվություն է անցկացրել, որոնք համաձայնել են բելառուսական կողմի առաջարկի հետ: