Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել պողպատյա սեպաձև սողնակների չինական Neway Valve (Suzhou) Co., Ltd արտադրող կազմակերպության գնային պարտավորությունները դադարեցնելու մասին, որոնք ընդունվել էին համապատասխան հակագնագցման միջոցի կիրառման շրջանակներում։
Այժմ նշված ընկերության կողմից արտադրված բոլոր պողպատյա սեպաձև սողնակների նկատմամբ կիրառվելու է նրա համար սահմանված հակագնագցման տուրք 25.57%-ի չափով։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող պողպատյա սեպաձև սողնակների նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել էր ԵՏՀ կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ և կազմում է մաքսային արժեքի 25.57-ից մինչև 36.23%՝ կախված արտադրողից։ Միաժամանակ Որոշմամբ հավանություն էր տրվել չինական Neway Valve (Suzhou) Co., Ltd արտադրողի գնային պարտավորություններին։