ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը ԵՏՀ Կոլեգիային ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում երկաթուղային տրանսպորտով «հնգյակի» երկրների քաղաքացի հանդիսացող ուղևորների փոխադրման վրա, ինչպես նաև Միության պետությունների երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ եվրասիական զբոսաշրջային երթուղիների զարգացման վրա ազդեցություն ունեցող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցների մասին հանձնարարականը:
Փաստաթուղթը նախապատրաստվել է Տրանսպորտային քաղաքականության 2024-2026 թվականների հիմնական ուղղությունների իրականացման «ճանապարհային քարտեզի» կատարման շրջանակներում և ուղղված է միջազգային երկաթուղային հաղորդակցությունում ուղևորափոխադրումների զարգացմանը, ուղևորների սպասարկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում երկաթուղային տրանսպորտը զբոսաշրջային ինդուստրիայում ներառմանը:
Հանձնարարականները վերաբերում են շարժունակության համար երկաթուղային տրանսպորտ օգտագործող ուղևոների զանգվածային սպասարկման համակարգի հատարելագործման գերակա ուղղություններին՝ ներառյալ փոխադրման գործընթացը, շարժակազմի որակը, տերմինալային (կայարանային) սպասարկումը, էլեկտրոնային տոմսերի համակարգը, գնացքների և այլ տեսակի տրանսպորտի երթևեկության չվացուցակների ծայրակցումը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ եվրասիական զբոսաշրջային երթուղիների զարգացման առաջարկները:
Հետագայում հանձնարարականները կաջակցեն երկաթուղային ուղևորափոխադրումների արագացված զարգացմանը, այդ թվում՝ ուղևորներին սպասարկելիս թվային տեխնոլոգիաների ներդրման, իրավական կարգավորման կատարելագործման և երկաթուղային ուղևորափոխադրումների զարգացման մասով անդամ պետությունների ուղղությունների համաձայնեցվածության ապահովման հաշվին: