ԵՏՀ Կոլեգիան երկարաձգել է համատեղ արտադրված ապրանքի համար յուրահատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչի գործողությունը

Հունվարի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան 5 տարով երկարաձգել է սուբսիդավորման թույլատրելիության չափորոշիչի կիրառման նպատակով համատեղ արտադրված ճանաչված ապրանքի արտադրությանը Եվրասիական տնտեսական միության առնվազն երկու երկրի մասնակցության անհրաժեշտության պայմանը։ Այս որոշումը կնպաստի կոոպերացիոն շղթաների ամրապնդմանը և կպահպանի ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Միության պետությունների կողմից ԵՏՀ-ի հետ արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման և անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման կապակցությամբ Հանձնաժողովի կողմից քննությունների իրականացման կարգի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականին ԵԱՏՄ շուկայի մասնակիցների միջև փոխադարձ առևտրի և բարեխիղճ մրցակցության զարգացմանը նպաստող պայմանների ապահովման համար։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ԵՏՀ-ն ստացել է հատուկ սուբսիդիաների համաձայնեցման լիազորություններ, իսկ անդամ պետությունները՝ պետական աջակցություն ստացած հայրենական արտադրողների պաշտպանության համար Հանձնաժողով դիմելու իրավունք: Այսպես, ԵՏՀ-ի հետ իր գործողությունները համաձայնեցրած պետությունը ապահովագրված կլինի Միության որևէ պետության կողմից նման սուբսիդավորում ստացողի նկատմամբ հետագա փոխհատուցման միջոցի կիրառման ռիսկից:

Համաձայնագիրը սահմանում է սուբսիդիաների թույլատրելիության 15 չափորոշիչ, որոնցից մեկն անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված արդյունաբերական ապրանքի նկատմամբ սուբսիդիայի տրամադրումն է։ Ապրանքները համատեղ արտադրված ճանաչելու կարգը հաստատվել է Հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 11-ի N 93 որոշմամբ, իսկ դրա առանձին դրույթներ ժամանակավոր բնույթ են կրում։