Նորություններ

27.02.2024

ԵՏՀ Կոլեգիան անցումային դրույթներ է սահմանել յուղաճարպային արտադրանքի Միության տեխկանոնակարգի փոփոխությունների համար

Անցումային շրջանը սահմանվել է 12 ամիս, որի ընթացքում թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում յուղաճարպային արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը «Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան։

Թույլատրվում է Միության մաքսային տարածքում նման յուղաճարպային արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը: Նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում:

Փոփոխությունները հստակեցնում են տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթներ, այդ թվում՝ բուսական յուղերի փոխադրման, ինչպես նաև սննդային յուղաճարպային արտադրանքի առանձին տեսակներում «ճարպաթթուների գլիցիդիլ եթերների» պարունակության թույլատրելի մակարդակը սահմանելու վերաբերյալ:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի դեկտեմբերի 22-ից։