ԵՏՀ Կոլեգիան հաստատել է ալկոհոլային արտադրանքի տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ակտուալացված ցանկերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է ալկոհոլային արտադրանքի տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ակտուալացված ցանկերը։ Ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի կատարումը, ներառում է 149 ստանդարտ (դրանցից 63-ը ՊԵՏՍՏ-ի միջպետական ​​ստանդարտներն են, իսկ 86-ը՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները): Իսկ հետազոտությունների կանոններն ու մեթոդները պարունակող ստանդարտների ցանկը, ներառյալ նմուշառման կանոնները, ներառում է 680 փաստաթուղթ։

Ստանդարտների ցանկերը Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից մշակվել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների հետ համատեղ՝ փորձագետների և բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։ Հաշվի առնելով, որ տեխնիկական կանոնակարգ կսկսի գործել 2024 թվականի հունվարի 1-ից, ալկոհոլային արտադրանքի արտադրողներն ու ներկրողները և համապատասխանության գնահատման մարմինները մոտ 1,5 տարի կունենան նոր պայմաններում աշխատանքին պատրաստվելու, համապատասխանության գնահատման փաստաթղթերը կազմելու և հավատարմագրման շրջանակը հստակեցնելու համար։