Փոփոխությունները կատարվել են Եվրասիական տնտեսական միության երկրների պետական իշխանությունների նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում ստանդարտների ցանկում ընդգրկված մեկնասարքային կուտակիչ մարտկոցների ազգային ստանդարտի (ԳՕՍՏ Ռ 53165-2008) վերացման կապակցությամբ, և ուղղված են նշված ստանդարտը ավելի արդիական տարբերակով (ԳՕՍՏ Ռ 53165-2020) փոխարինելուն:
ԳՕՍՏ Ռ 53165-2020 նոր ստանդարտի պահանջի համար փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման նպատակով Հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ թույլատրվում է օգտագործել ԳՕՍՏ Ռ 53165-2008 ստանդարտը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԵՏՀ Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
Տեղեկանք
ԳՕՍՏ Ռ 53165-2008 (IEC 60095-1:2006)՝ «Մեկնասարքային կուտակիչ կապարե մարտկոցներ ավտոտրակտորային տեխնիկայի համար: Ընդհանուր տեխնիկական պայմաններ».
ԳՕՍՏ Ռ 53165-2020 (IEC 60095-1:2018)՝ «Կապարաթթվային մեկնասարքային մարտկոցներ: Մաս 1. Փորձարկումների ընդհանուր պահանջներ և մեթոդներ»: