Հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի փաստաթղթերի փաթեթին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական միության երկրների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի համատեղ գործողությունների հնգամյա ծրագրի կատարման արդյունքների մասին 2022-2025 թվականների ամփոփիչ հաշվետվության նախագծին: Հավանություն է ստացել նաև հաջորդ հնգամյա շրջափուլի (2026-2030 թվականներ) նոր ծրագրի նախագիծը:

ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների ջանքերի վեկտորն ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանության ժամանակակից ենթակառուցվածի ստեղծմանը, Միության շուկայի նկատմամբ հանրային վստահության և դրա կայունության ամրապնդմանը:

Ծրագրի նախագիծը նախատեսում է սպառողների իրավունքների պաշտպանության բարելավման համալիր միջոցներ՝ հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը: Հատուկ անդրադարձել են վեճերի նախադատական լուծման նորարարական մեթոդների ներդրմանը, սպառողների համար որակյալ տեղեկատվության հասանելիությունը բարձրացնելու նպատակով միջազգային փորձի ուսումնասիրությանը և թվային ծառայությունների զարգացմանը:

Բացի այդ, նախատեսվել է շարունակել լուսավորչական աշխատանքը քաղաքացիների շրջանում Միության երկրներում կանոնավոր կարգով անցկացվող տեղեկատվական արշավների միջոցով:

Փաստաթղթերի հավանություն ստացած փաթեթը նախատեսվում է քննարկել 2026 թվականին կայանալիք Միջկառավարական խորհրդի նիստում: