Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Հանձնաժողովը նշում է ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն
Հանձնաժողովը նշում է ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն
Համընկնող և առաջանցիկ ցուցիչների հաշվարկման արդյունքները վկայում են Եվրասիական տնտեսական միության երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխության մասին։
Հրապարակված կանխատեսումների համաձայն՝ Ղազախստանի և Ղրղզստանի տնտեսությունները շարունակում են մնալ աճի փուլում, իսկ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները թևակոխել են դանդաղման փուլ։ Հայաստանը աճի փուլից անցել է գործարար ակտիվության անկման փուլ։ Ակնկալվում է, որ 2025 թվականի փետրվարին անդամ պետությունների տնտեսություններում կպահպանվեն ընթացիկ միտումները:
Առաջանցիկ ցուցիչները կանխատեսման գործիք են, որն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եվրասիական «հնգյակի» երկրներում կարճաժամկետ հեռանկարում գործարար ակտիվության փոփոխության դինամիկայի ուղղության մասին պատկերացում կազմելու համար: Դրանք կուտակում են առավել կարևոր տեղեկատվությունը կարճաժամկետ գործընթացների վերաբերյալ, որոնք վկայում են տնտեսական գործակալների վարքագիծը և տնտեսության հիմնական միտումների մասին: