Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը Եվրասիական նավթագազային համաժողովի շրջանակներում անցկացրել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին» խորագրով համատեղ կլոր սեղան:
Քննարկվել են ոլորտի արդիական հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ ձեռնարկությունների համագործակցությունում խոչընդոտների վերացումը։
ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը արդյունաբերական կոոպերացիայի հիմնական ուղղություններին համապատասխան՝ նավթագազային մեքենաշինությունը հանդիսանում է Միության երկրների միջև փոխգործակցության գերակա ոլորտներից մեկը։
Հաշվի առնելով արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր գործիքի հաջող գործարկումը՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը բիզնեսին առաջարկել է ակտիվացնել անդամ պետությունների երեք կամ ավելի ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի կառուցումը:
«Հանձնաժողովը մշակել է ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականի նախագիծ, որը Միության երկրներին առաջարկում է նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում նախագծեր իրականացնելիս հաշվի առնել արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման նոր մեխանիզմի օգտագործման հնարավորությունները», – ամփոփել է Վիտալի Վովկը։