ԵԱՏՄ երկրների առաջնորդները համաձայնեցրել են միջնաժամկետ հեռանկարում հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման մոտեցումները:
22.12.2025

Սանկտ Պետերբուրթում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հավանություն են տվել մինչև 2030 թվականը ԵԱՏՄ արտաքին առևտրային քաղաքականության խնդիրները և ուղղությունները սահմանող ծրագրային փաստաթղթին: Մոտեցումները ներառում են համագործակցության սկզբունքները և գործիքները, ինչպես նաև երկրային գերակայությունները:

«Ընթացիկ արագ փոփոխվող առևտրաքաղաքական լանդշաֆտում Միությունը էական ուշադրություն է դարձնում գործընկեր երկների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, տարբերակմանը և որակի բարձրացմանը: Սա նկատելի է նաև անցնող տարում կնքված առևտրային գործարքների քանակից: Միջնաժամկետ հեռանկարում կշարունակենք ակտիվ առևտրային քաղաքականությունը», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Փաստաթուղթը ձևավորվել է՝ զարգացնելով Միության՝ որպես միջազգային ասպարեզում տնտեսական ձգողականության բևեռի գործունեության վերաբերյալ ավելի վաղ ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից առաջադրված խնդիրը: Համապատասխան նպատակը ամրագրված է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում: