Նորություններ

02.12.2022 (Обновлено: 13.12.2022 11:20)

Մակսատ Մամիտկանովը բաց դասախոսություն է անցկացրել ՄԳԻՄՕ-ի ուսանողների համար

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ուսանողներին պատմել է մաքսային համագործակցության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության և Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների հետ փոխգործակցության մասին։

 ՄԳԻՄՕ-ի կայքում կայացած բաց դասախոսության ընթացքում նախարարն անդրադարձել է Հանձնաժողովի միջազգային գործունեության գործնական ասպեկտներին՝ մաքսային կարգավորման կատարելագործման, եվրասիական ինտեգրացիայի զարգացման հեռանկարային ուղղություններին, և հատուկ ուշադրություն դարձրել իր ղեկավարած բլոկի աշխատանքի արդյունքներին:

Բուհի ուսանողներն ու դասախոսները ծանոթացել են ՀՄԿ-ի իրավական գործիքների և միջոցների հիման վրա Միության իրավունքի արդիականացման վերաբերյալ ԵՏՀ-ի տեսական և գործնական մոտեցումներին, ինչպես նաև միությունում մաքսային գործի ոլորտում իրականացվող նախագծերին: Դրա հետ մեկտեղ Մակսատ Մամիտկանովն անդրադարձել է մաքսային ընթացակարգերի կատարելագործման և առևտրի դյուրացման ուղղությամբ Հանձնաժողովի և անդամ պետությունների փորձագիտական աշխատանքին։

«Շատ օգտակար եմ համարում հանդիպումները մեր Միության երկրների երիտասարդների հետ։ Այսօր, օրինակ, Ռուսաստանի առաջատար բուհի ուսանողները, դասախոսները, գիտաշխատողները լավ հնարավորություն ունեն ծանոթանալու միջազգային մաքսային համագործակցության խնդիրներին և տարածաշրջանային այնպիսի միջազգային կազմակերպությունների աշխատանքի առանձնահատկություններին, ինչպիսին է ԵԱՏՄ-ն»,- նշել է Մակսատ Մամիտկանովը։


Նրա կարծիքով, նման փոխգործակցությունն անհրաժեշտ է շարունակել՝ ճիշտ դիրքավորելով ԵՏՀ-ն և եվրասիական ինտեգրումը։

   Տեղեկանք

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի պատերի ներսում ուսանողական ընկերակցությունների նախաձեռնությամբ և համալսարանի ղեկավարության աջակցությամբ պարբերաբար անցկացվում են Ռուսաստանի և օտար երկրների հայտնի քաղաքական գործիչների, դիվանագետների, պետական գործիչների դասախոսություններ։ Սա ուսանողներին թույլ է տալիս «առաջին ձեռքից» օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ միջազգային հարաբերությունների զարգացման խնդիրների ու հեռանկարների մասին և նպաստում ապագա դիվանագետների արդյունավետ պատրաստմանը։