Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն սկսել է աշխատել մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման ուղղությամբ»
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն սկսել է աշխատել մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման ուղղությամբ»
15.10.2025
Հոկտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Մոսկվայում կայացած «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում հայտարարել է մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման աշխատանքի մեկնարկի մասին:Մաքսիմ Երմոլովիչը հայտնել է, որ որպես առաջին քայլ առաջիկայում նախատեսվում է ստեղծել Բորսայական կոմիտե, որի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է որպես դիտորդ հրավիրել Ուզբեկստանի և Իրանի բորսաները:
Նպատակային խնդիր է սահմանվել ԵԱՏՄ-ում լայն ցանկի բորսայական ապրանքների համար գնային ցուցիչների ձևավորման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:
«ՎԷՀ ապրանքների բոլոր տեսակներն ընդհանուր բորսայական ապրանքային շուկայում ներառելու մասին քննարկումը պետք է վերսկսվի», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը՝ ընդգծելով, որ վառելիքաէներգետիկ համալիրի ապրանքների համար գնային ցուցիչների սահմանումը դրականորեն կանդրադառնա բոլոր անդամ պետությունների ազգային տնտեսությունների զարգացման վրա: