Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն կարգավորում է թվային շուկաները՝ հաշվի առնելով մրցակցության ընդհանուր կանոնները»
10.10.2025

Հոկտեմբերի 10-ին Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խոսել է թվային շուկաների կարգավորման մասին՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցության ընդհանուր կանոնները, ներառյալ իրավակիրառ պրակտիկան և հիմնական քեյսերը:

Ելույթ ունենալով «Հարթակային տնտեսությունը Ուզբեկստանի Հանրապետությունում. մրցակցության մասին օրենսդրությունը և թվային հարթակների շուկայական իշխանությունը» միջազգային սեմինարի պանելային նստաշրջանում, ԵՏՀ նախարարը հիմնական ուշադրություն դարձրել է Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքի ուղղություններին: Մասնավորապես, նա հայտնել է թվային շուկաների և թվային (էլեկտրոնային) հարթակների գործունեության հետազոտման, այս ոլորտում հատվածային հետազոտությունների իրականացման, Էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքում կիրառվող ընդհանուր մոտեցումների ձևավորման մասին:

«Այսօր ԵԱՏՄ իրավունքը գործիքների բավարար ցանկ է տրամադրում Հանձնաժողովի կողմից թվային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկան թույլ է տալիս հաշվի առնել նման շուկաների համար բնորոշ գործոնները», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը:

Միջոցառման մասնակիցները թեմատիկ պանելների ձևաչափով քննարկել են թվային շուկաներում առկա մրցակցության մասին լավագույն օրենսդրական պրակտիկաները, մրցակցության և շուկայական իշխանության վրա արհեստական բանականության աճող ազդեցությունը:

Կայացել են փորձագիտական քննարկումներ գլոբալ թվային տնտեսության պայմաններում մրցակցային օրենսդրության կիրառման ռազմավարության և այս ոլորտի հետազոտությունների հետ կապված ընթացիկ իրավիճակի մասին:

Միջոցառումը կազմակերպվել է Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից՝ ԲՐԻԿՍ-ի մրցակցային իրավունքի և քաղաքականության կենտրոնի հետ համատեղ, և համախմբել է Եվրասիական տնտեսական միության երկրների, Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Չինաստանի մրցակցության ոլորտի առաջատար փորձագետների, ինչպես նաև մրցակցային գերատեսչությունների ներկայացուցիչների: