Մաքսիմ Երմոլովիչը և Այբեկ Մամիրալիևը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մրցակցության զարգացման հեռանկարները

Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության նախագահ Այբեկ Մամիրալիևը քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրներում մրցակցության զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Բանայցությունների ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել իրավակիրառության հարցերին, այդ թվում՝ որոնք կապված են մրցակցության մասին Ղրղզստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրության դրույթների հետ՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին դրանց համապատասխանության մասով։ Քննարկվել են առանձին ապրանքների հանար պետական գնային կարգավորման հարցել, ԵԱՏՄ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների սահմանման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը, որոշ ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի նախաձեռնողական գնահատման իրականացումը։

Կարևորվել է այս ուղղություններով փոխգործակցության մեխանիզմների հետագա կատարելագործումը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքի առանցքային ուղղությունների և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում բարդությունների լուծման հնարավոր ձևաչափերի մասին։