Նորություններ

28.04.2025

Մաքսիմ Երմոլովիչ․ «Եգիպտոսի մրցակցային գերատեսչությունը դարձել է բազմակողմ փորձով, իրավասություններով և արհեստավարժությամբ հզոր կարգավորիչ»

Ապրիլի 28-ին Կահիրեում (Եգիպտոս) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է «Եգիպտական մրցակցային գերատեսչությունը 20 տարեկան է. նշաձողերը և ապագա հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին:

Եգիպտոսի վարչապետի հովանու ներքո անցկացվող միջոցառումը համախմբել է մրցակցային գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պետական ծառայողների և փորձագետների մրցակցային քաղաքականության ոլորտում արդիական հարցերի և մարտահրավերների քննարկման նպատակով:

Մաքսիմ Երմոլովիչը նշել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և Եգիպտոսի միջև մրցակցության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, անդրադարձել այս ոլորտում երկրի հիմնական ձեռքբերումներին և ընդգծել Եգիպտոսի՝ որպես աֆրիկյան տարածաշրջանում մրցակցային գործընկերության զարգացման առաջատարներից մեկի դերը։

ԵՏՀ նախարարը շեշտը դրել է Եգիպտոսի հետ համագործակցության հեռանկարային ուղղությունների վրա, ինչպիսիք են օրենսդրական նորամուծությունների, մրցակցության խախտումների հետաքննությունների անցկացման փորձի փոխանակումը, ապրանքային շուկաների հետազոտությունները, ներառյալ հատվածային վերլուծությունը, ինչպես նաև բորսայական աճուրդների վրա:

«Մենք բարձր ենք գնահատում Եգիպտոսից մեր գործընկերների ձեռքբերումները և շահագրգռված ենք մրցակցության ոլորտում օրինաստեղծագործության և իրավակիրառության եզակի փորձի տարածմամբ և հնարավոր ներդրմամբ կամ ընդլայնմամբ», - ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը:

Միջոցառման շրջանակներում անցկացվել են թեմատիկ նստաշրջաններ, որոնք նվիրված էին, ի թիվս այլնի, մրցակցության ոլորտում արդյունավետ իրավակիրառության, տնտեսական աճի և ներդրումների վրա մրցակցության ազդեցության ապահովման գործում դատարանների և խորհրդարանների դերին: