Մաքսիմ Երմոլովիչ. «ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր բորսայական շուկան կապահովի դրանց շարժի որակապես նոր մակարդակ»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրասիական տնտեսական միության երկրներն անցել են 2030 թվականին ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման միջոցառումների պլանի փուլային իրականացմանը: Այս մասին հայտարարել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը «Բորսայական ապրանքային շուկա» 10-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում:


2026-2027 թվականին նախատեսվում է մշակել և ընդունել շուկային առնչվող կարգավորող հիմնական փաստաթղթերը: 2029 թվականին՝ կազմակերպել իմիտացիոն աճուրդ: Այնուհետ, համապատասխան ենթակառուցվածք ստեղծելուց հետո, կսկսվի ցուցիչների համակարգի ստեղծումը: 

Ընդ որում, հիմնական հարցը կլինի ՄԻության ընդհանուր բորսայական ապրանքային շուկայում շրջանառվող ապրանքների ցանկի ձևավորումը:

«Միասնական բորսայական շուկայի ստեղծումը պետք է դառնա ժամանակակից տնտեսական մարտահրավերներին արձագանքելու ազդեցիկ գործիք: Ըստ էության, սա թույլ կտա անցնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների շարժի ազատության ապահովման որակապես նոր մակարդակ: Կարծում եմ, Միության ընդհանուր բորսայական շուկայում պետք է շրջանառվեն մեր երկրների տնտեսությունների հիմքը կազմող ապրանքները», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: