Մաքսիմ Երմոլովիչը Ռուսաստանի ԴՀԾ-ին շնորհավոր 20-ամյակի առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության աշխատակիցներին շնորհավորել է գերատեսչության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ։ 

«Անցած տարիների ընթացքում Ծառայությունը հսկայական փորձ է կուտակել, ձևավորվել է որպես հեղինակավոր և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող պետական ինստիտուտ՝ ինչպես պետական կառավարման ազգային մարմինների համակարգում, այնպես էլ ամբողջ աշխարհի մրցակցային գերատեսչությունների համայնքում։ Բարեխիղճ մրցակցության ապահովումը, ազատ շուկայի սկզբունքների, քաղաքացիների և տնտեսական գործունեության մասնակիցների շահերի պաշտպանությունը մեր երկրների տնտեսական զարգացման ժամանակակից փուլի կարևորագույն, առանցքային խնդիրներից է», — նշել է նախարարը։

Տեղեկանք

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ստեղծվել է Ռուսաստանի նախագահի 2004 թվականի մարտի 9-ի N 314 հրամանագրին համապատասխան: