ԵՏՀ նախարարը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի հետագա զարգացման վերաբերյալ Հանձնաժողովի մոտեցումները և նշել վերազգային մրցակցային կարգավորման առանցքային ուղղությունները։ Դրանց թվում են ԵԱՏՄ իրավունքի կատարելագործումը, իրավակիրառության արդյունավետության բարձրացումը, ապրանքային և թվային շուկաների վերլուծությունը, ինչպես նաև հարթակային տնտեսության և արհեստական բանականության հետ կապված մրցակցային ռիսկերի ուսումնասիրությունը։
Հատուկ ուշադրություն են դարձրել ինտեգրացիոն արդյունք ունեցող գործընթացներին։ Մաքսիմ Երմոլովիչը կարևորել է վերազգային կարգավորման հետևողական կատարելագործումը, անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդումը և խախտումների կանխարգելման և անդրսահմանային շուկաների մասնակիցների համար հավասար պայմանների ապահովման միասնական մոտեցումների մշակումը։
«Այսօր կարևոր է ոչ միայն արդյունավետորեն արձագանքել խախտումներին, այլև պայմաններ ձևավորել Միության շուկաներում մրցակցության կայուն զարգացման, բարեխիղճ բիզնեսի և նորարարությունների համար», — համոզված է ԵՏՀ նախարարը։
Նա նաև կարևորել է ՀՔՄԽ-ն որպես ԱՊՀ երկրների մրցակցային գերատեսչությունների մասնագիտական երկխոսության հարթակ, որը թույլ է տալիս այնպիսի լուծումներ և հանձնարարականներ մշակել, որոնք կդառնան ԱՊՀ երկրներում հետագա իրականացման առարկա։