Մաքսիմ Երմոլովիչն աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության փոխնախագահ Բոլատ Սամբետովի հետ
08.10.2025

Հոկտեմբերի 8-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության նախարար Մաքսիմ Երմոլովիչը մրցակցության ոլորտի արդիական հարցեր է քննարկել Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության փոխնախագահ Բոլատ Սամբետովի հետ:

 

Կողմերն առանձին ուշադրություն են դարձրել Ղազախստանի գործադիր վարույթին և դատական կարգադրիչների կարգավիճակին վերաբերող օրենսդրության կատարելագործման հարցերին: Անդրադարձել են նաև իրավակիրառության որոշ հարցերին, այդ թվում՝ կապված մրցակցության ընդհանուր կանոնները խախտողների նկատմամբ Հանձնաժողովի ընդունած որոշումների պատճառաբանված ներկայացումներին և հարկադիր կատարմանը: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում կատարվող վերջին փոփոխությունները՝ ԵԱՏՄ դատարանում Հանձնաժողովի մրցակցության ոլորտի որոշումների և գործողությունների բողոքարկման մասով:

«Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքի առանցքային ուղղությունների և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում բարդությունների լուծման հնարավոր ձևաչափերի մասին», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը:

Բացի այդ, կողմերը քննարկել են «5+1» ձևաչափով Միության երկրների լիազոր մարմինների ղեկավարների և Մաքսիմ Երմոլովիչի առաջիկա խորհրդակցության օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի հոկտեմբերին Բրեստում: