Մաքսիմ Երմոլովիչը բանակցել է Ղազախստանի փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Սերիկ Ժումանգարինի հետ:


Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցության և պետական գնումների ոլորտի վիճակին և զարգացմանը, այդ թվում՝ մրցակցության ոլորտի իրավունքի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Առանձին անդրադարձել են ԵԱՏՄ-ում բորսայական առևտրի հեռանկարներին, պետգնումների շրջանակներում ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման, ինչպես նաև պետական գնումների նպատակների համար Միության երկրների շուկաներ ԵԱՏՄ անդամ պետություններից ծագող ապրանքների մուտքի հնարավորության հարցերին:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման վերաբերյալ, որոնք նախատեսվում է անցկացնել առաջիկա 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում:

Հանդիպման արդյունքում կողմերը նլեշ են հետագա համատեղ աշխատանքի գերակայությունները՝ ներառյալ փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակումը: