Մաքսիմ Երմոլովիչը դիվանագետներին պատմել է ԵՏՀ աշխատանքի մասին

Հուլիսի 27-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրների արտադրանքի՝ պետական գնումներին մասնակցության հնարավորության կարգի մասին։


Ելույթ ունենալով Բելառուսի արտաքին գործերի նախարարության կողմից Բելառուսի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համար կազմակերպված սեմինարում՝ Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է Հանձնաժողովի մրցակցության և պետգնումների ոլորտի քաղաքականությունն ու աշխատանքը։

 

ԵՏՀ նախարարը հատուկ անդրադարձել է պետական գնումների նպատակների համար ԵԱՏՄ տարածքում ապրանքների ծագման երկրի հարցերին։

Մաքսիմ Երմոլովիչը ունկնդիրներին տեղեկացրել է ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ոլորտում Հանձնաժողովի գործունեության մասին՝ ներառյալ մրցակցության քարոզչությունը և միջազգային համագործակցությունը։

Բելառուսի դիվանագիտական համայնքի համար կազմակերպված սեմինարը ամենամյա կարևոր միջոցառում է՝ պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվում են դիվանագիտական գործունեության տարբեր ասպեկտներ։