Մաքսիմ Երմոլովիչ. «ԵԱՏՄ իրավունքում չպետք է լինեն մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների հետ կապված իմունիտետներ»

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է «Հակամենաշնորհային կարգավորումը և մտավոր սեփականությունը. մոտեցումների փոխակերպում թվային դարաշրջանում» թեմայով նստաշրջանին:

Քննարկումը նվիրված էր թվայնացման պայմաններում հակամենաշնորհային կարգավորման և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների հարաբերակցության հարցերին: Փորձագետները, մասնավորապես, քննարկել են մրցակցության և նորարարությունների զարգացումը, ապրանքային շուկաների փոխակերպումը, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի չարաշահման հետ կապված հակամրցակցային պրակտիկաները:

«Եվրասիական տնտեսական միության իրավունքում չի պարունակում հակամենաշնորհային իմունիտետներ: Այդ իմունիտետները գործում են ազգային հակամենաշնորհային օրենսդրությունում, ընդ որում, դրանց ծավալը տարբեր է: Այս կապակցությամբ մենք նպատակահարմար ենք համարում օրենսդրության հետագա ներդաշնակեցումը և կողմ ենք մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների հետ կապված իմունիտետների բացառումը Միության պետություններում մրցակցության և նորարարությունների զարգացման նպատակով», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը:



Скачать исходники фотографий