Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ավելացրել է ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացի մասնագետ-վարորդների ժամանակավոր կացության ժամկետը մինչև տարեկան 180 օր: Համապատասխան որոշումը հրապարակվել է պաշտոնական պորտալում և ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից:
Հիշեցնենք, որ 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող միջազգային ավտոմոբիլային փոխադրողները դժվարությունների էին բախվել Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կացության ժամկետը մինչև տարեկան 90 օր կրճատելու արդյունքում տրանսպորտային ընկերությունների ծախսերն աճել էին:
Տվյալ հարցը բազմիցս քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում: Քննարկումների արդյունքում մշակվել էին արձագանքման օպերատիվ միջոցներ, որոնք միջազգային բեռնափոխադրողներին թույլ տվեցին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:
Ներկայումս Ռուսաստանի Դաշնության տարածքում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող միջազգային վարորդների ժամանակավոր կացության հարցը լուծված է:
Այսպես, «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է. ավելացնել Ռուսաստանի Դաշնությունում միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող, Ռուսաստանի Դաշնություն վիզայի ստացում չպահանջող կարգով ժամանած մասնագետ վարորդներ հանդիսացող Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության ժամկետը մեկ օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ մինչև 180 օր՝ այդ օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու և Ռուսաստանի Դաշնությունում կացության (բնակության) նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացնելու պայմանով»:
Նշված դիմումը ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ հետևյալ հղումով:
Նշված միջոցի իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նաև սահմանել է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին դիմում ներկայացնելիս միջազգային ավտոմոբիլային փոխադրողների կողմից պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, այն է՝
-
անձը հաստատող փաստաթղթի կամ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրին համապատասխան որպես անձը հաստատող փաստաթուղթ ճանաչվող այլ փաստաթղթի պատճենը.
-
օտարերկրյա ազգային վարորդական վկայականի կամ միջազգային վարորդական իրավունքի (որը ներկայացվում է համապատասխան ազգային վարորդական իրավունքի հետ միասին) պատճենը, որոնք տրվել են այն պետությունում, որի քաղաքացին է միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող մասնագետ-վարորդը, եթե այլ բան նախատեսված չէ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ կամ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով, և հաստատում են М2, М3, N2, N3, 03 կամ 04 կարգի փոխադրամիջոց վարելու իրավունքը.
-
М2, М3, N2, N3, 03 կամ 04 կարգի փոխադրամիջոցի գրանցման վկայականի պատճենը.
-
միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի (բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար) պատճենը կամ կանոնավոր փոխադրումների երթուղու քարտեզը կամ ուղևորների ցանկը (ավտոբուսների վարորդների համար):»
Համապատասխան որոշումը հրապարակվել է պաշտոնական պորտալում և ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից: