Միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել ԱԱՀ զարգացման համատեղ կանխատեսումներին
Եվրասիական միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման 2025-2026 թվականների համատեղ կանխատեսումներին, գյուղատնտեսության, պարենի և թեթև արդյունաբերության հումքի պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռներին:

Սեփական արտադրության հաշվին ԵԱՏՄ պետություններն ամբողջությամբ բավարարում են այնպիսի ապրանքների մասով իրենց ներքին պահանջարկը, ինչպիսիք են հացահատիկը, շաքարը, բուսական յուղերը, խոզի միսը, թռչնամիսը, ոչխարի միսը, հավի ձուն:

Համատեղ կանխատեսումները ԱԱՀ զարգացման համակարգային փաստաթուղթ է, որն ուղղված է ընդհանուր շուկայի հավասարակշռվածության ապահովմանը, փոխադարձ առևտրի զարգացման, նոր արտադրությունների ստեղծման համար անդամ պետությունների ներուժի օգտագործումը: