Նորություններ

30.04.2021 (Обновлено: 15.12.2021 10:06)

Միջկառավարական խորհուրդը հաստատել է Արդյունաբերական համագործակցության մինչև 2025 թվականը հիմնական ուղղությունները

Դա միջնաժամկետ ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է նման համագործակցության նպատակները, խնդիրները, ուղղությունները և գործիքները, ինչպես նաև տնտեսական գործունեության գերակայող տեսակները արդյունաբերության արդյունահանող և մշակող ճյուղերում Եվրասիական տնտեսական միության երկրների փոխգործակցության տեսանկյունից և համագործակցության համար գերակա՝ այսպես կոչված զգայուն ապրանքների ցանկը։

Փաստաթղթի շնորհիվ նորացվելու և ճշգրտվելու են արդյունաբերական համագործակցության առանցքային գերակայությունները՝ հաշվի առնելով համաշխարհային արդյունաբերական արտադրությունում փոխված միտումները և ստանդարտները, ինչպես նաև արդյունաբերական համագործակցության՝ այսօր առավել պահանջված ուղղությունները։

«Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (ԱՀՀՈՒ) ստացել են ավելի հստակ կառուցվածք և հանդիսանում են Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների տրամաբանական շարունակությունը և կիրարկումը։ Ավելացվել են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Միության շուկայի ներուժի օգտագործումը, արտահանման շուկաներում համատեղ աշխատանքը, նորարարական համագործակցությունը, արդյունաբերական ինտեգրացիայի խորացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական ապրանքների մակնշման և հետագծման համակարգերը։  Նոր փաստաթուղթը պարունակում է արդյունաբերական զարգացման և մեր երկրների միջև փոխգործակցության նպատակային ցուցիչների լայն ցանկ», – հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։

Արտակ Քամալյանն ընդգծել է, որ նոր փաստաթուղթը կողմնորոշված է արդյունաբերական համագործակցության մի շարք առանցքային վեկտորների իրականացմանը։ Դրանցից են Միության շուկայի ներուժի օգտագործումը, արտահանման շուկաներում համատեղ աշխատանքը, նորարարական համագործակցությունը և արդյունաբերության թվայնացումը, արդյունաբերական ինտեգրացիայի խորացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական ապրանքների մակնշման և հետագծման համակարգի կատարելագործումը, տեղեկատվական համագործակցությունը և վերլուծական գործունեությունը։


ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները նշել են, որ Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները համապատասխանում են Միությունում արդյունաբերության զարգացման արդի միտումներին։ Փաստաթղթի ընդունումն իրավական և կազմակերպական հիմք է ստեղծում համագործակցության՝ մինչև 2025 թվականը խորացման համար։