Եվրասիական մեծ գործընկերության (ԵՄԳ) ռազմավարության օպերատիվ մշակման և հետագա իրագործման անհրաժեշտության մասին ՊՄՏՀ-2022 շրջանակներում «ԱՍԵԱՆ – ԵԱՏՄ – ՇՀԿ. Եվրասիական մեծ գործընկերության ինտեգրացիոն հատված» նստաշրջանի մասնակիցներին կոչ է արել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նա մեծապես կարևորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՄԵԳ-ի ստեղծման գաղափարի իրագործումը։
Ավելի վաղ՝ այս տարվա մայիսի 26-ին, Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Հասունացել է Եվրասիական մեծ գործընկերության զարգացման համալիր ռազմավարության ձևավորման ժամանակը, և այն պետք է արտացոլի մեր առջև կանգնած առանցքային միջազգային մարտահրավերները, ինչպես նաև որոշի հեռանկարային նպատակները, պարունակի դրանք իրացնելու գործիքները և մեխանիզմները։ Եվրասիական մեծ գործընկերությունը կոչված է փոխելու քաղաքական և տնտեսական ճարտարապետությունը, դառնալու կայունության և բարգավաճման երաշխավորը ողջ մայրցամաքում, իհարկե, հաշվի առնելով բոլոր ժողովուրդների զարգացման մոդելների, մշակույթների և ավանդույթների բազմազանությունը»:
Միխայիլ Մյասնիկովիչը ուշադրությունը հրավիրել է Մեծ Եվրասիայում փոխգործակցության անկար համակարգի՝ Եվրասիական մեծ գործընկերության իրավական կմախքի ձևավորման վրա: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է այդ ռազմավարության բովանդակային մշակմանը», – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը:
ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը նշել է, որ որպես առաջնային խնդիրներ Հանձնաժողովը նախանշել է հեռանկարային անդրևրասիական միջանցքների՝ այդ տարածքը մեկ ամբողջության մեջ միավորող նախագծերի զարգացումը։ Այդ նպատակներով 2021 թվականին ԵՏՀ Կոլեգիան հաստատել է եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկը:
Զուգահեռաբար կառուցվում է տրանսպորտային միջանցքների թվային էկոհամակարգը։ Այն պետք է հիմք հանդիսանա անդրազգային թվային լուծման համար, որը թվային տեսքով տրամադրում է ավելի քան 100 տարբեր ծառայություններ, որոնք կապված են Միության տարածքում տրանսպորտային գործողությունների իրականացման հետ, ինչպես նաև ապահովի երրորդ երկրների համանման թվային էկոհամակարգերի հետ ինտեգրվելու հնարավորությունը:
Հատուկ ուշադրության է արժանի արժութաֆինանսական համագործակցությունը, որը կարող է գործնական հիմք դառնալ Եվրասիական մեծ գործընկերության ներուժի իրացման համար, կարծում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: «Պետք է ուժեղացնել ՉԺՀ-ի, ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի երկրների հետ փոխգործակցությունը վճարային և հաշվարկային ենթակառուցվածքի ինտեգրման ոլորտում, ներառյալ ԲՐԻԿՍ-ի ընդհանուր վճարային քարտի թողարկումը, ԵԱՏՄ-ի երկրների վճարային համակարգերի ստեղծումը և այլքը», - հավելել է նա:
Քննարկմանը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարը Չժան Մինը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովը, Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարի տեղակալ Դենիս Տրեֆիլովը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության քարտուղարության գործադիր տնօրեն Կայրաթ Սարիբայը, Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի (ՌԺՏևՊԾԱ) ռեկտոր Վլադիմիր Մաուն, Տայհեի ինստիտուտի պրոֆեսոր, 2016-2018 թթ. ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։ Որպես մոդերատորը հանդես է եկել «Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան» ԲԿ ԴՊԲԿՀ-ի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովը։
Տեղեկանք
ԵՄԳ-ն ընդգրկում է ոչ միայն ԵԱՏՄ երկրները, այլև ԱՊՀ երկրները, ՇՀԿ-ը, ԱՍԵԱՆ-ը ինչպես նաև Եվրասիայի խոշորագույն տնտեսությունները, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ: