Նորություններ

21.09.2022 (Обновлено: 26.09.2022 17:23)

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին երկրի գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Ձեր ջանքերի և Հայաստանի ժողովրդի աշխատանքի շնորհիվ ձեր երկիրը կայացել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, բարգավաճող պետություն, որը պահպանել է իր ավանդույթները և զարգացրել տնտեսական ներուժը», – ասված է շնորհավորական նամակում։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում հետագայում ևս կնպպաստի հեռանկարային տնտեսական նախագծերի իրականացմանը՝ ի շահ Եվրասիական տնտեսական միության երկրների ժողովուրդների։
Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին անսասան աջակցության և մեծ ուշադրության համար, որը նա ցուցաբերում է Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման հարցերին։