Նորություններ

11.05.2022 (Обновлено: 18.05.2022 16:43)

Միխայիլ Մյասնիկովիչ. «Պատժամիջոցները՝ թուլության նշան են»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Կոլեգիայի անդամները (նախարարները) և ԵՏՀ վարչությունների տնօրենները մայիսի 11-ին Մոսկվայի Ալեքսանդրի այգում մասնակցել են Մեծ հայրենական պատերազմում Հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակի զետեղման արարողությանը։

«Մեզ մոտ՝ ԵՏՀ-ում արդեն բարի ավանդույթ է դարձել Մեծ հաղթանակի առթիվ մայիսին ծաղկեպսակներ դնել զինվորների շիրիմներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր ընդհանուր հաղթանակի համար, - արարողությունից հետո նշել է Միխայիլ Մյասնիկովիչը։ - Սա հարգանքի տուրք է այն հիշատակին, որը ցույց է տալիս Միության ժողովուրդների միասնությունը, միասնության ոգին, ինչը հատկապես կարևոր է հիմա, երբ մենք աշխատում ենք տնտեսական համախմբվածության վրա»։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքով, պատժամիջոցների պայմաններում այդ աշխատանքը գերազանց արդյունքներ է տալիս։ Անցած տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն աճել է մեկ երրորդով, աճում է փոխադարձ համագործակցությունը։

«Սա խոսում է նրա մասին, որ մենք ունենք առևտրի առարկա և մենք կարող ենք մեզ ապահովել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ արդյունաբերական արտադրանքով, - ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։ Եվ ավելի շատ մեր համախմբվածությունը դրսևորվել է նոր նորարարական նախագծերի իրացման մեջ, ակտիվացել է գիտատեխնիկական ոլորտի աշխատանքը։ Այնպես որ նրանք, ովքեր փորձում էին պատժամիջոցների օգնությամբ ազդել մեր վրա, ոչինչի չեն հասնի»։
Պատժամիջոցները՝ դա այն պետությունների թուլության հատկանիշն է, որոնք չեն կարող մրցակցել Ռուսաստանի և Բելառուսի հետ և փորձում են օգտագործել արգելված միջոցներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի և բարեկիրթ համագործակցության նորմերին, նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։