Նորություններ

26.01.2023 (Обновлено: 31.01.2023 10:50)

ԵՏՀ նախարար Մակսատ Մամիտկանովը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների աշխատակիցներին Մաքսավորի միջազգային օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմինների աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ Մաքսավորի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հունվարի 26-ին։

«Մաքսային ծառայությունը ազգային անվտանգության ապահովման կարևոր տարր է, արտաքին առևտրի արդյունավետ կարգավորիչ և տնտեսական գործընթացների վրա ազդելու կարևոր գործիք: Այս ոլորտում մեր Միության երկրները շատ սերտ և արդյունավետ համագործակցում են միասնական Մաքսային օրենսգրքի շրջանակներում»,- իր շնորհավորական նամակում ընդգծել է Մակսատ Մամիտկանովը։

ԵՏՀ նախարարը համոզված է, որ ԵԱՏՄ պետությունների մաքսավորների բարձր պրոֆեսիոնալիզմը, նրանց աշխատանքին նվիրվածությունը հետագայում ևս կօգնեն նրանց հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները։ Նրա կարծիքով՝ Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների միջև ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն և կկատարելագործվեն։

Մակսատ Մամիտկանովը Միության մաքսային մարմինների բոլոր աշխատակիցներին և վետերաններին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և մասնագիտական հաջողություններ՝ ի շահ իրենց պետությունների և եվրասիական ինտեգրման։