Նորություններ

15.11.2022 (Обновлено: 24.11.2022 12:28)

ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Ղազախստանի ֆինանսիստների 10-րդ վեհաժողովին

Նոյեմբերի 15-ին ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը Ալմաթիում մասնակցել է «Ֆինանսական ոլորտի դերն իրական հատվածի զարգացման գործում. մարտահրավերները և հնարավորությունները» Ղազախստանի ֆինանսիստների 10-րդ վեհաժողովին։

Կոնգրեսի մասնակիցները քննարկել են Ղազախստանի ֆինանսական շուկայի ներկա վիճակը, նոր մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններում տնտեսության վարկավորման հարցերը, պետության և ֆինանսական ինստիտուտների դերը ֆինանսական հատվածի զարգացման գործում։

Պանելային նստաշրջանների ընթացքում քննարկվել են ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության, ֆինանսական մատչելիության, ֆինանսական շահերի պաշտպանության համար ապահովագրության զարգացման հարցեր, ինչպես նաև ֆոնդային շուկայի նոր հնարավորությունները։

Վեհաժողովի շրջանակներում Բակիտժան Սագինտաևը Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Գալիմժան Պիրմատովի, Ղազախստանի Հանրապետության Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալության նախագահ Մադինա Աբիլկասիմովայի հետ քննարկել է ֆինանսական շուկաների ոլորտի եվրասիական ինտեգրման արդիական հարցեր։