Նորություններ

23.11.2022 (Обновлено: 30.11.2022 11:39)

ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները քննարկել են պարենային անվտանգության և ԱԱՀ նյութատեխնիկական ռեսուրսներոբ ապահովման հարցեր

Պարենային անվտանգության ապահովման հարցերը, փոխգործակցության խնդիրներն ու հեռանկարները Միության Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի շրջանակներում քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային նախարարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովվածության մշտադիտարկման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի միասնական ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները կարևորել են Հանձնաժողովի և երկրների աշխատանքը ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ինտեգրման զարգացման և խորացման ուղղությամբ, համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման վերաբերյալ Միության մակարդակով ընդունվող փաստաթղթերը, ինչպես նաև ընդգծել 2021 թվականին Կոլեգիայի կարգադրությամբ ստեղծված՝ Միության պետությունների միջև գյուղատնտեսական ապրանքների օպերատիվ մատակարարումների հարցերով աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը:



Նիստի ընթացքում քննարկվել է նաև գյուղատնտեսության ոլորտը նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու հարցը, որը մեծապես որոշում է գյուղատնտեսության կայունությունը գլոբալ պարենային շուկայում բարձր տուրբուլենտության պայմաններում։

Ներկայումս երրորդ երկրներից Միության շուկա են ներմուծվում զգալի ծավալներով սերմեր և տնկանյութ, տոհմային արտադրանք, անասնաբուժական պատրաստուկներ, գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ։

Բարձր կախվածություն է պահպանվում այնպիսի կարևորագույն մշակաբույսերի սերմերի ներմուծումից, ինչպիսիք են եգիպտացորենը, արևածաղիկը, շաքարի ճակնդեղը, բանջարեղենը: Միության երկրների անասնաբուծությունում առկա է հավի տոհմային արտադրանքի ինքնաբավության անբավարար մակարդակ։

«Հանձնաժողովը կարող է հանդես գալ որպես ոլորտի նյութատեխնիկական ապահովման հարցերի լուծման համակարգող՝ անդամ պետությունների հետ միասին նախապատրաստելով արդյունավետ փոխգործակցության և համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման արդյունավետ մեխանիզմներ»,- ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
Ռեսուրսային ապահովման բարելավման արդիական ուղղություններ են ճանաչվել Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի և տոհմային արտադրանքի անարգել առևտրի ապահովումը, սելեկցիոն գենետիկական նյութերի արտադրության համատեղ միջոցները, ներմուծմանը փոխարինող և բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացումը, գյուղատնտեսությունում տեխնոլոգիական համագործակցությունը։

Խորհրդի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել նաև ԵԱՏՄ երկրներում դաբաղի մասով էպիզոոտիկ բարեկեցության ապահովման հարցի քննարկմանը։ Տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն նշել է Միության մաքսային տարածքում դաբաղի մասով անասնաբուժական անվտանգության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների փոխգործակցության խնդրահարույց հարցերը:

Կողմերը պայմանավորվել են, որ միութենական երկրների անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինները ավելի սերտ համագործակցություն կապահովեն ղաբաղի կանխարգելման և ախտորոշման գործում։

Տեղեկանք

ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհուրդը ստեղծվել է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների որոշմամբ՝ համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրագործման ընթացքում Միության երկրների գյուղատնտեսության նախարարությունների արդյունավետ փոխգործակցության ապահովման համար։ Դրա կազմում ընդգրկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարները և ԵՏՀ-ի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի և տեխնիկական կարգավորման նախարարները։