Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտն այսօր աշխատանքի, կրթության, սոցիալական կյանքի հասանելիության բազային պայմանն է»

Տրանսպորտի ոլորտի ինտեգրման ազդեցությունը Եվրասիայի կայուն զարգացման ապահովման վրա «Կայուն տրանսպորտը մեծ Եվրասիայի տարածաշրջանում. շարժունակություն, մուլտիմոդալություն և թվայնացում» նստաշրջանի գլխավոր թեման էր: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։

«Տրանսպորտը և ենթակառուցվածքը պետք է հասանելի լինեն բնակչության բոլոր շերտերի համար՝ ներառյալ հեռավոր շրջանների բնակիչներին, և արդարացի գնագոյացմամբ», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը:

Ելույթների ընթացքում մանրամասն քննարկվել է թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի, միջազգային տրանսպորտային միջանցքների, բեռնարկղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը: Քննարկվել են էներգաարդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի աղտոտվածության, տրանսպորտի գերբեռնվածության նվազեցման հարցեր:

ԵՏՀ նախարարը նշել է, որ «ԵԱՏՄ-ն հետևողականորեն և դինամիկ ընթանում է կայուն տրանսպորտի սկզբունքների իրագործման ուղղությամբ: Շեշտը դրվում է Միության տարանցման օգտագործման արդյունավետության բարձրացմանը, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացմանը, ենթակառուցվածքի արդիականացմանը»:
Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նստաշրջանի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության գործկոմի ղեկավարներին, Իրանի ներկայացուցիչների: