Համաժողովում քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի թվայնացումը

Մայիսի 28-ին «Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի թվային լուծումները» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ԱԲ-ի և թվային տեխնոլոգիաների զարգացումը: Միջոցառումը տեղի է ունեցել Աստանայում՝ 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։

«Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային ոլորտը զարգանում համաշխարհային տնտեսության սրընթաց փոխակերպման դարաշրջանում: Այսօր մենք անցում ենք կատարում թվային լուծումների տեսությունից գործնական իրականացմանը, փորձնական նախագծերից՝ անթուղթ տեխնոլոգիաների լիամասշտաբ ներդրմանը, առանձին մտավոր լուծումներից՝ թվային էկոհամակարգերի ստեղծմանը», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը:

Նստաշրջանի բանախոսներն էին ԵԱՏՄ երկրների տրանսպորտի փոխնախարարները, ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարյասինը և Եվրասիական զարգացման բանկի ավագ կառավարիչ տնօրեն Ալեքսեյ Սկատինը:

Մասնակիցները կարծիքներ են փոխանակել ԱԲ-ի և թվային տեխնոլոգիաների կիրառման արդիական դեպքերի, մտավոր տրանսպորտային համակարգերի և անօդաչու տրանսպորտի զարգացման հեռանկարների, տրանսպորտում ԱԲ-ի ներդրման տեխնոլոգիական մարտահրավերների և դրա իրավական կարգավորման վերաբերյալ:

Մասնավորապես, ամփոփվել են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս e-CMR բեռնագրի անդրսահմանային էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ փորձնական նախագծի իրականացման նախնական արդյունքները: Նախատեսվում է, որ ԵԱՏՄ-ում բուն e-CMR բեռնագրի կիրառմամբ միջազգային փոխադրումները կներդրվեն
2026 թվականի ընթացքում:

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ հենց թվային տեխնոլոգիաներն են թույլ տալիս որակյալ թռիչք կատարել անջատ-անջատ տվյալներից դեպի ԵԱՏՄ միասնական տեղեկատվական տարածք:  Այսպես, Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ թվայնացումը և արհեստական բանականության ներդրումը կարող են ապահովել տրանսպորտային ոլորտի առանցքային ցուցանիշների աճը 20-30%-ով:

Ամփոփելով՝ ԵՏՀ նախարարը նշել է, որ ներկայացված առաջարկները և նախաձեռնությունները կմշակվեն Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման 2027-2029 թվականի ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստման շրջանակներում: