ԵՏՀ-ում քննարկել են տրանսպորտում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը

Հունիսի 26-ին «ԵԱՏՄ-ում տրանսպորտում թվային լուծումների ներդրում. անթուղթ տեխնոլոգիաներ, ավտոմատացված և անօդաչու փոխադրամիջոցներ» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացումը և դրա ազդեցությունը Եվրասիայում կայուն զարգացման ապահովման վրա: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։

«Թվայինի դերը, Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտային ոլորտում թվային գործիքների ժամանակին ներդրման կարևորությունը հսկայական է, — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը: — Մինչև 2040 թվականը թղթայինից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու շնորհիվ բեռնափոխադրումների և լոգիստիկայի հատվածում տնտեսված միջոցների ծավալը կկազմի ավելի քան 25 միլիարդ եվրո»:

Պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն քննարկել են անօդաչու համակարգերի զարգացման, անթուղթ տեխնոլոգիաների ներդրման հարցեր, խելացի տրանսպորտային համակարգերի հնարավորությունները, միջազգային տրանսպորտային միջանցքներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց ներդրման տնտեսական և սոցիալական արդյունքը:

Քննարկման արդյունքում Ռուստան Ջենալինովը նշել է, որ «տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ թվայնացման գործնական քեյսը բարեշրջվում է՝ շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցություն հաստատելուց և բիզնես գործընթացնելու տվյալների փոխանակումից՝ դեպի թվային էկոհամակարգերի, տեխնոլոգիական հարթակների ստեղծում, էլեկտրոնային փաստաթղթերի և արհեստական բանականության կիրառում տվյալների մեծ ծավալի վերլուծություն, հաշվառում կամ հաշվարկներ պահանջող պատվախնդիր նպատակների իրագործման համար»: