Նորություններ

18.07.2022 (Обновлено: 26.07.2022 11:24)

ԵՏՀ հարթակում ԵԱՏՄ երկրների փորձագետնեըրը քննարկել են ԵԱՏՄ ՄՕ-ի գերակա փոփոխությունները:

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցերով փորձագիտական խմբի հերթական նիստի շրջանակներում քննակրվել է հարցերի լայն շրջանակ: Ի թիվս այլնի համաձայնեցվել են ԵԱՏՄ ՄՕ-ի այն փոփոխությունները, որոնք առնչվում են կաբոտաժային փոխադրումներին և ԵԱՏՄ տարածքի և մայրցամաքային շելֆում առկա կամ կառուցվող օբյեկտների միջև փոխադրումներին:
Ուշադրության կենտրոնում էին նաև տարանցիկ փոխադրումների ընթացքում պահանջների առավելագույն միասնականացման, լիազոր տնտեսական օպերատորների գրանցամատյանում ընդգրկվելու պայմանների, ազատ մաքսային գոտիների և ազատ պահեստների գործողության թեմաները:

Խմբի հինգ օր տևաց նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, մշակվել է ավելի քան 40 գերակա հարց, որոնք առաջարկվել էին ԵԱՏՄ անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից:

Աշխատանքն իրականացվում է ԵԱՏՄ ՄՕ-ում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության առաջին համալիր նախագծի նախապատրաստման շրջանակներում։ Նիստի ընթացքում փորձագետների կողմից համաձայնեցված փոփոխություններն ուղղված են բիզնեսի ծախսերի կրճատմանը, բացասական իրավակիրառ և դատական ​​պրակտիկայի վերացմանը՝ ԵԱՏՄ ՄՕ-ի նորմերի հստակեցմամբ և չկարգավորված հարցերը վերացնելու միջոցով։